Ոստիկանները մեկնեցին ահազանգերի հետքերով
Հունվարի 19-ին, ժամը 18.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի «Գռգռան» կոչվող աղբյուրի մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի` 46, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 53 փամփուշտ, հակատանկային նռնականետի արկ, ինքնաշեն նռնակ և «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 18.30-ին, 1964 թ. ծնված Մարգո Մ.-ից ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր տանը հանգուցյալ ամուսնուց մնացած ռազմամթերք կա, որը ցանկանում է հանձնել:
Մեկնած օպերատիվ խմբին Մարգո Մ.-ն հանձնել է 4.5 սմ տրամագծով քուղով նռնակ և 3 սմ տրամագծով ու 12.6 սմ երկարությամբ փամփուշտ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: