Խարդախության մեղադրանքով հետախուզվողներից մեկին հայտնաբերեցին սահմանային հսկիչ անցակետում, իսկ մյուսը ներկայացավ կամավոր
19.05.2016 16:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները սահմանային հսկիչ անցակետերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գարեգին Ա.-ին, ով ապրիլի 21-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1960 թ. ծնված Գագիկ Կ.-ն, ով մայիսի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: