Հետախուզվող կինը ներկայացավ ոստիկանություն
16.01.2016 10:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 15-ին, ժամը 12.50-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Մարինե Խ.-ն, ով հունվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: