ԳԱԶ-31029»-ի վարորդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է
Ապրիլի 29-ին, ժամը 14.35-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցում թիվ 21ա շենքի դիմաց բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կայանված «Մերսեդես-Բենց»-ի, որն էլ առաջ ընթանալով բախվել է առջևում կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31029»-ի վարորդը մնալով իր և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաների միջնամասում ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Ապրիլի 30-ին, ժամը 09.00-ին, «ԳԱԶ-31029»-ի վարորդը` 1960 թ. ծնված Գագիկ Մելիքյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: