ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տանտիրոջ ուշադրությունը շեղելով՝ պահեստամասեր էին գողացել

06.04.2023 10:08 Գողություն
Տանտիրոջ ուշադրությունը շեղելով՝ պահեստամասեր էին գողացել

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ մարտի 30-ին ոստիկանության Իջևանի բաժին էր հրավիրվել 64-ամյա մի տղամարդ: Նա հաղորդում էր տվել, որ մարտի 29-ի ժամը 23-ի սահմաններում ծանոթները՝ Թթուջուր բնակավայրի 26-ամյա և Ճամբարակ քաղաքի 18-ամյա երկու բնակիչ, «ՎԱԶ-2107»-ի՝ իրեն անծանոթ վարորդի հետ պահեստամասեր գնելու նպատակով եկել են իր տան բակ և շեղելով իր ուշադրությունը՝ մեքենայի բեռնախցիկն ավտոպահեստամասեր են դրել: Ինքը նկատելով՝ պահեստամասերի մի մասը հասցրել է հանել բեռնախցիկից, ինչից հետո նրանք մեքենայով ու գողացած պահեստամասերով դիմել են փախուստի:
Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Ճամբարակի բաժնի գործընկերների հետ, Ճամբարակում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Իջևանի բաժին են տեղափոխել 31-ամյա վարորդին, 26-ամյա և 18-ամյա ուղևորներին՝ ՎԱԶ-2107»-ով հանդերձ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Բերման ենթարկվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: