Պայթյուն հանքուղու որակման աշխատանքներ կատարելիս
23.07.2013 12:04
Պայթյուն և վթար
Հուլիսի 22-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Սամվել Հովհաննիսյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ս. Հովհաննիսյանը մահացել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, մի ընկերության հանքի տարածքում հանքուղու որակման աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: