Պայթյուն հիմնարկության գրասենյակի նկուղային տարածքում
12.12.2013 11:44
Պայթյուն և վթար
Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ ժամը 10.20-ի սահմաններում նշված հասցեում գտնվող հիմնարկության գրասենյակի նկուղային տարածք են մտել 2 աշխատակիցներ` որոշակի զննումներ կատարելու, և հանկարծակի տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով նրանք ստացել են գլխի մազերի խանձվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: