Պայթյուն Վանաձորում
02.12.2014 12:13
Պայթյուն և վթար
Նոյեմբերի 29-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.25-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մուտքի ծխատարում հավաքված գազերից առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով թափվել են շքամուտքի պատի ծեփերը և վնասվել 1990 թ. ծնված Արշակ Մ.-ի ու 1969 թ. ծնված Վահան Պ.-ի բնակարանների օդատար ցանցերը:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: