ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայթյուն և հրդեհ բենզալցակայանում

14.11.2016 11:50 Հրդեհ

Նոյեմբերի 12-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հերացու փողոցի բենզալցակայանում պայթյուն է եղել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10-ին, երբ Հերացու փողոցի թիվ 2/ 5 հասցեում գտնվող բենզալցակայանում 1960 թ. ծնված Հրաչ Թ.-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բենզատարով լիցքավորել է բենզահորը՝ տեղի է ունեցել պայթյուն և բռնկվել է հրդեհ, ինչի հետևանքով այրվել է բենզալցակայանը, բենզատար ավտոմեքենան և բենզին լիցքավորող սարքավորումները:
Հրաչ Թ.-ն դեմքի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վնասի չափը պարզվում է:
Ժամը 10.30-ին ԱԻՆ ՀՓՋ կողմից հրդեհը մարվել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: