ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայուսակից բջջային էր գողացել

02.05.2013 16:25 Գողություն

Մայիսի 1-ին, ժամը 15.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները   Գայի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Կ.-ին և հրավիրել 1997 թ. ծնված Արթուր Բ.-ին, 1995 թ. ծնված Սմբատ Շ.-ին և 1989 թ. ծնված Մարիամ Կ.-ին:
Պարզվել է, որ Սամվել Կ.-ն նույն օրը, ժամը 15.20-ին, Մարիամ Կ.-ի պայուսակից գողացել է բջջային հեռախոսը, որը նկատել են Արթուր Բ.-ն և Սմբատ Շ.-ն, որոնք ոստիկանության ծառայողների հետ բռնել են Սամվել Կ.-ին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: