71-ամյա տղամարդը սրճարանից պայուսակ էր գողացել
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 53-ամյա կինը հայտնել էր, որ Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում՝ սրճարանից, գողացել են պայուսակը, որի մեջ կային փող, անձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 71-ամյա տղամարդը Բակունցի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: