ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարից 9 օր անց ուղևորուհին մահացավ

12.07.2016 18:47 ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Նոր-Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված  Հարութ Հակոբյանը, տեղում մահացել էր, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 
Հուլիսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ուղևորուհին՝ 1986 թ. ծնված Մարիամ Մկրտումյանը, մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: