Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում
Հուլիսի 7-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099-119» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21099-119»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 14.00-ին, «Սուզուկի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ֆրունզեի փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 11.20-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ազատության պողոտայում մոպեդը բախվել է կայանված ավտոմեքենայի բաց դռանը և կողաշրջվել. մոպեդավարը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ,
որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Թալին-Արմավիր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և գլորվել. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Սինտրա» մակնիշի մեքենաներ. «Օպել Սինտրայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել կամրջից. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Գյումրիի Վարդանանց հրապարակում մոտոցիկլը կողաշրջվել է. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: