Պատահարներ Երևանում և Աբովյանում
05.09.2014 12:17
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «EH SAN 200GT» մոտոցիկլետի վարորդը Աբովյանի Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: