ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և Աբովյան-Կամարիս ճանապարհին

30.04.2015 15:22 ՃՏ պատահարներ

Ապրիլի 29-ին, ժամը 10.45-ին, 40-ամյա մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով ստացել է «գոտկային սալջարդ և ուղեղի ցնցում»:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 29-ին, ժամը 13.00-ին, 57-ամյա մի տղամարդ «ձախ ձեռքի երրորդ մատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ նույն օրը Երևանի Իսակովի պողոտայի թիվ 10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 29-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 12 շենքի դիմաց «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան-Կամարիս ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի երկաթե սյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: