ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

03.12.2014 12:38 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 63-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից  վայր ընկնելու հետևանքով:  
Պարզվել է, որ հիշյալ կինը վնասվածքը ստացել է դեկտեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 196 շենքի դիմաց  «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից  վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Վարորդը դեկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Նիսան Տեանա»  մակնիշի  ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.10-ին, Լեռնանցք-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի  հողաթմբին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Քաջարան-Կապան ճանապարհի 13-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բետոնյա հենապատնեշին:
Վարորդն ու  ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում,  «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, տեղափոխել նրան հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: