Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
05.08.2014 12:12
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 4-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-3110» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 39-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, Երևանի Աբովյան փողոցում, թիվ 54 երթուղու ավտոբուսի սրահում` իր անզգուշության հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 22.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 09.00-ին, Արտաշատի խճուղու թիվ 1/1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 52 հասցեի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ավանի հոգեբուժարանի մոտ «Ֆորդ էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թալինի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Թթուջուր գյուղում` Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «ԳԱԶ-5312» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «ԳԱԶ-5312»-ի վարորդը, «ՎԱԶ-2101»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Ճամբարակում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գետափնյա փողոցի թիվ 14 հասցեին հարակից, ավտոկայանի ուղղությամբ աջակողմյան հատվածում կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի մոտ իրար են բախվել «Տոյոտա Պրադո» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Կորսա»-ի վարորդը ստացել է ձախ դաստակի պատռված վերք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 21.15-ին, Գյումրի-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-5312» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 11.30-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղամիջում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա է հարվածել գազատար խողովակի հենասյանը, ինչի հետևանքով խողովակը պոկվել և ընկել է հենասյան մոտ կանգնած 76-ամյա կնոջ վրա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «ԲՄՎ-3201» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը. վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: