Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
10.12.2014 11:12
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ աջ ձեռքի «ձեռնային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել ԻԻՀ 28-ամյա քաղաքացի, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը` վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 1.00-ին, Երևան քաղաքի «Մալաթիա» Բ/Կ-ի մոտակայքում նա իր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 37-րդ կ/մ-ին «FAW CA» մակնիշի ավտոբուսը բախվել է «Toyota 4 Runner» մակնիշի ավտոմեքենայի:
Ավտոբուսի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 3-րդ կ/մ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները և «Մոսկվիչ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-31-105», «Օպել-Աստրա» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: