ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.12.2014 12:23 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենանՎերին Արտաշատ  գյուղում վրաերթի է ենթարկել 11 և 12-ամյա երկու տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.30-ին, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ավտոճանապարհի Մասիս գյուղի հատվածում իրար են բախվել «Օպել», «Ֆորդ Տրանզիտ» և «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին` Տափերական գյուղի հատվածում, իրար են բախվել «ԶԻԼ», «Իսուզու Ռոդեո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները դուրս են եկել ավտոմեքենաներից, այդ ժամանակ համընթաց երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, բախվելով «ՎԱԶ-2107»-ին,  վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու:
Վրաերթի ենթարկված տղամարդը և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում,  Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-2410»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գավառի Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ   նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, վարորդը «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով  Սարուխան գյուղից Գավառ քաղաք ընթանալիս` Հ. Աբրահամյան փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել հիշյալ տղամարդուն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին` Լեռնահովիտ-Մեդովկա գյուղերի խաչմերուկում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս   է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե հարթակին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: