Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
17.11.2014 11:36
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.30-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ «Մերսեդես-Բենց Ջ-55»-ի։ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներից մեկի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես-C180» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի դիմաց արգելակել է, ինչի հետևանքով վարորդը գլխով հարվածել է սրահի հայելուն, ստացել մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 42-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված, 40-50 տարեկան տղամարդու, որը ստացած վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժածի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք-Արալեզ միջհամայնքային ճանապարհին, կորցնելով կառավարումը, բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային։ «ԳԱԶ-3110»-ի վարորը և 37-ամյա ուղևորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխի թաղի սալջարդ վերք, գոտկային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց է դիմել 22-ամյա մի երիտասարդ, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սպիտակ-Երևան ճանապարհին, ավտովթարի հետևանքով:
Մեկնած օպերետիվ խումբը, նոյեմբերի 15-ին պարզել է, որ նոյեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ցիտրոեն» մակնիշի ավտոմեքենան, Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին գլորվել է ձորակը, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 05.30-ին, «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտասյանը, ինչի հետևանքով վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 89-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 84-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 19.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ միմյանց են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Ջիպ-Լիբերտի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում միմյանց են բախվել «Օպել Վեկտրա» և «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհին միմյանց են բախվել «Ֆորդ-Տրանզիտ», «ԳԱԶ-32213» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել G» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցում բախվել է հողաթմբին, ինչի հետևանքով 24-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: