Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գ. Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Տանյա Ա.-ն և հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 12 շենքի բակում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 15.20-ին, Մխչյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «Օլդսմոբիլ բռավադա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ առաջին ավտոմեքենայի վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 19/Գ շենքի դիմաց «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2003 թ. ծնված Նանե Մ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: