Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.00-ին Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 25/2 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 08.00-ին, Երևանի Թբիլիսյան Խճուղու թիվ 22/15 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 1956 թ. ծնված Թամարա Ս.-ն: Ըստ հարազատների հայտարարության` կինը վնասվածքն ստացել է ավտովթարից, սակայն տուժողը բժիշկներին հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելուց:
Ոստիկանները պարզել են, որ Թամարա Ս.-ն վնասվածքը ստացել է հուլիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի հրապարակում, 1987 թ. ծնված Ռուբիկ Ա.-ի վարած «Պորշ Կաեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 25-ին, ժամը 02.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 96-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սարալանջին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Վարագավանք-Պառավաքար ճանապարհի 3-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել,ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհին` Բերքանուշ գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: