ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.09.2014 14:59 ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում   «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան բախվել   է «Դեու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի: 
«Օպել Աստրա»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.30-ին, Գեղարքունիքի մարզի  Ակունք գյուղում «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է բետոնե պատնեշի, ինչի հետևանքով  ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին՝ «Սառնաղբյուր» կոչվող տարածքում, իրար են բախվել  «ԶԻԼ-130» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին «Ուրալ-4320» մակնիշի ավտոմեքենան, որը քարշակում էր նույն մակնիշի առանց վարորդի ավտոմեքենա, բախվել է «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը և  3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: