ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

06.06.2014 12:00 ՃՏ պատահարներ

Հունիսի 5-ին, ժամը 20.30-ին, Երևանի Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երնջատափ-Հարթավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***

Հունիսի 5-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան մտել է կանաչապատ գոտի, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: