Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին
Հունիսի 18-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի բակում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 18 հասցեի մոտ` հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել տղամարդու, որին շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 07.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 18.20-ին, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը, «Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 01.45-ին, Ապարանի Մ. Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և հարվածել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին` Արագածավան գյուղի տարածքում, «Տոյոտա Ռունեռ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Պուշկինո-Գար-Գառ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճամփեզրի ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը արմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: