Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին
Ապրիլի 7-ին, ժամը 05.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել է «Տոյոտայի»:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 7-ին, ժամը 04.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի կամրջի մոտ բախվել է կամրջի հենապատին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 08.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ` հայտնելով, որ վնասվածքները ստացել է նշված վթարի ժամանակ, որպես ուղևոր գտնվելով «Օպել»-ի սրահում:
***
Ապրիլի 7-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես-Բենց» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 7-ին, ժամը 21.40-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խուդյակովի փողոցի թիվ 30 տան մոտ բախվել է մայթեզրի մոտ կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, ինչի հետևանքով վրաերթի ենթարկվածը և «Մազդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 8-ին, ժամը 02.00-ին, ոստիկանություն է ներկայացել 20-ամյա երիտասարդ և հայտնել, որ նշված վրաերթը, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհին` Մխչյան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանն ու դրան ամրացված արագաչափի խողովակին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: