ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում

21.12.2012 12:44 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով  նրան  տեղափոխել հիվանդանոց:  
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Տիտոգրադյան փողոցում բախվել է թիվ 41 երթուղու ավտոբուսին:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: