Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին
Մարտի 10-ին, ժամը 09.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Թամանյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 10-ին, ժամը 12.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 18 շենքի մոտ իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Հունդա Սոնատա» և «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և «Հոնդա Ֆիթ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 10-ին, ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Հ. Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այնթափ գյուղի` Երևան-Արտաշատ խճուղու 1-ին շարքի մոտ, վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 74-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդես Ց-240» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: