Պատահարներ Երևան քաղաքում
08.08.2015 10:34
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 7-ին, ժամը 07.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Նալբանդյան փողոցի թիվ 50 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային և շրջվել:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 20.50-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 75 երթուղային ավտոբուսի վարորդը Աբովյան փողոցի թիվ 31 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա:
Մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 18.40-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 1 տան դիմաց բախվել է «ՎԱԶ-2110» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներին:
«Մերսեդես Բենց»-ի ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում իրար են բախվել «Դեյու Նեքսիա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեյու Նեքսիա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 17.40-ին, Գայի պողոտաի թիվ 18 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 16.00-ին, Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուս և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:
Ավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: