Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 3-ին, ժամը 13.15-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հատիսի և Ռոսիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 04.50-ի սահմաններում, Աբովյանի Հատիսի և Ռոսիայի փողոցների խաչմերուկում «Տոյոտա Կարոլա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ռոսգոսստրախ» ապահովագրական գրասենյակի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցում իրար են բախվել «ԳԱԶ 3102», «Մերսեդես E- 230», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես E-230»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղի սկզբնամասում «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-S420» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-S420»-ի վարորդը և 3 ուղևորներըը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: