ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

04.12.2013 15:33 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 4-ին,  ժամը 01.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ի կմ-ին իրար են բախվել   «Դեու Նեքսիա»   և  «Օպել Վեկտրա»   մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նարեկացու փողոցի թիվ 49 տան «Դայվու»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 49 հասցեի դիմաց «Դայվու»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը բերման է ենթարկվել քննչական բաժանմունք, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում,  Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-21099», «Օպել Աստրա», «Միցուբիսի Չարիոտ Գրանդիս  և  «Օպել Վեկտրա»   մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի և «ՎԱԶ-21099»-ի վարորդները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ»   մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Մեղրի ճանապարհի 170-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ   և բախվել  «Մերսեդես Բենց»   մակնիշի ավտոմեքենայի: 
Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: