Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
11.11.2013 12:17
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 10-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, Հարթաշեն-Գորիս ճանապարհի 9-րդ կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 10/1 շենքի մոտ «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ախուրյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն-Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Օշական-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան Սանի» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Սանի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: