ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

12.11.2013 10:55 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նորամարգ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի կենտրոնական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 ***

Նոյեմբերի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան-Պայտֆանդեռ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին  շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 11-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Մարգարա ճանապարհի 17-րդ կմ-ին «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում,  «Մերսեդես Ե 320»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի  Միկրոշրջան թաղամասի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: