Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
16.12.2013 16:31
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտ, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-322132-206» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը և «ԳԱԶ-322132-206»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին ժ.15.40-ի սահմաններում Հուշակերտ-Արաքս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կոթի գյուղի սկզբնամասում բախվել է գազատար խողովակի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: