ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

20.11.2013 11:01 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 19-ին, ժամը 19.55-ի սահմաններում, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Ֆիդայինների փողոցից գազալցակայան տանող ճանապարհին  բախվել  է «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը և «Օպել»-ի 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վայքի Շահումյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և   նրան տեղափոխել հիվանդանոց:     
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում,  «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի «Ն. Նասիբյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի «Վ.Ավանյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: