ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

10.01.2014 12:19 ՃՏ պատահարներ
Հունվարի 9-ին, ժամը 10.00-ին,  թիվ 14 երթուղու ավտոբուսը Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 հասցեի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորը սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 9-ին, ժամը 08.00-ին, «Լենդ-Ռովեր»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 108 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 9-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Աշտարակ-Լեռնարոտ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-2106»   և  «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 9-ին, ժամը 12.50-ի սահմաններում,  «Ֆորդ Գալաքսի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Պետրոզավոդսկ-Միչուրին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա  և  նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 9-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Հոնդա CRV»   մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 125-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել   ճամփեզրի հողակույտին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 9-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան-Արտամետ ճանապարհի 5-րդ կմ-ին հարվածել է 1971 թ. ծնված Զադա Բ.-ին պատկանող ոչխարի հոտին:
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: