Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին
Ապրիլի 10-ին, ժամը 21.30-ին, Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցից Գործարանային թաղամաս տանող ճանապարահին «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. տուժած ուղևորը բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 01.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 23.50-ին, Երևանի Թևոսյան փողոցի թիվ 97/2 հասցեում գտնվող բենզալցակայանի դիմաց էլեկտրասյանն է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում գտնվող կամրջից «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 00.25-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհ և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: