Պատահարներ մայրաքաղաքում
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի և Ե. Քոչարի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ե. Թադևոսյան փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 79-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: