ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ մայրաքաղաքում

10.12.2012 12:57 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 04.00-ին, Վարդանանց և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «ՎԱԶ 2107»  և   «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ՎԱԶ 2107»-ի երկու ուղևորուհիները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ին, «Շկոդա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 22.00-ին,  «ՎԱԶ-2170»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի, ինչի  հետևանքով 20-ամյա ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափողվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: