ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ մայրաքաղաքում

21.10.2013 15:48 ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.30-ին, Երևանի  Սարյան փողոցի թիվ 25 շենքի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն»   և  «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես A-190»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Աբովյան փողոցի թիվ 56 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.10-ին, Երևանի Դավթաշեն 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում «ԲՅԴ»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո Լոգան»  մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՅԴ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Արցախի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որից հետո բախվել ճամփեզրին կայանված  «Նիսան Մաքսիմա»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով՝ բախվել է «Միցուբիշի Պաջեռո»-ի:
Վրաերթի ենթարկված կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արաբկիրի 21-րդ փողոցի թիվ 17 տան մոտ իրար են բախվել  «Նիսան»   և «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: