ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ մայրաքաղաքում

24.05.2013 10:57 ՃՏ պատահարներ

Մայիսի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում,  «Աուդի Ա4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել թափառող շանը, որն ընկել է մայթեզրին կանգնած կնոջ վրա, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել  և  մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Կարապետ Ուլնեցու փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: