ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ մայրաքաղաքում

14.11.2013 10:36 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա ընկած ճանապարահատվածում իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի  Աթոյան և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Բի Այ Դի»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
Կատարվում է քննություն:
 
 ***

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտ  «ՎԱԶ-21104»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, Դավիթ Բեկի փողոցի թիվ 70 հասցեի մոտ իրար  են բախվել  «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ: 
Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: