Պատահարներ մայրաքաղաքում
08.12.2012 13:14
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 6-ին, ժամը13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը17.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Նար-Դոս և Քաջազնունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Վարդուհի Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մ. Խորենացու փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Գարիկ Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը13.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի թիվ 70 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Մելինե Ղ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը11.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մոլդովական փողոցի թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Մարի Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: