Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 30-ին, ժամը 21.00-ին, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի 2 ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ և բուժօգնություն ստացել շտապօգնության կողմից:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ 21121» և «ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21121»-ի ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 09.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-31029» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-31029»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Տաշիրի Գրիբոյեդովի և Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան վիրավորներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին` Երևան ընթանալիս, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի շրջադարձի գոտում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Աուդի»-ի վարորդը, 3 ուղևորները և «Տոյոտա»-ում գտնվող 2 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: