Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 22.15-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցում բախվել է ճամփեզրի եզրաքարին, այնուհետև ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 00.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիչինայի փողոցի թիվ 45 տան մոտ բախվել է «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲԻԴ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 170/2 հասցեի մոտ իրար են բախվել «ԿամԱԶ-6520» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.50-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Կանաչուտ-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-318» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ-Դալար ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-211440»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի Աբովյան-Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Ե 500» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածք և հոկտեմբերի 31-ին, ժամը 17.15-ին, դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի քաղաքի Երևան-Նարեկացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «ՈւԱԶ ՀԱՆՏԵՌ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21140»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.25-ին, Գյումրիի Շիրակացու և Դուդկո փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ X 5» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: