Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացանի փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային փողոցում բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Դեյվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 60-ամյա քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Աշխաբաթի փողոցում վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան թաղամասի Աշխաբաթի փողոցում «Գրանտ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արզական-Ալափարս տանող ճանապարհների խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, ինչի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: