Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 28-ին, ժամը 22.45-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 10.55-ին, Երևանի Ռոստովյան և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 08.40-ին, Երևանի Մուրացանի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 17.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը, ինչից հետո մոտոցիկլը բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենային. 38-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 20.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Լեմկինի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սեբաստիայի և Մալաթիայի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին «ԿամԱԶ» բեռնատարը բախվել է կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել է գազատար խողովակին և հայտնվել դաշտում. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս-Մարմարաշեն ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: