Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 31-ին, ժամը 21.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 32-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 09.56-ին, Երևանի Սերո Խանզադյան փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08.05-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի վրա իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա ուղևորը և «Օպելի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.50-ին, Երևանի Շինարարների և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 62-ամյա կին և հայտնել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում անհայտ վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղում «ՎԱԶ-2105»-ի 64-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու և տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Լուսաշող գյուղում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ճանապարհին՝ Վանաշեն գյուղի հատվածում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյուներին. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 12-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08.22-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները և «ԳԱԶ-24»-ի 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 66-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է աստիճաններից ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ օգոստոսի 31-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ստեփանավանից Լոռի բերդ տանող ճանապարհին «ՎԱԶ-2109» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «Զիլ»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Լոռու մարզի Կողես-Յաղդան գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղյա պատնեշին և ընկել փոսը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Գյուլագարակ-Գարգառ ճանապարհին իրար են բախվել «Զիլը» և շտապօգնության մեքենան. շտապօգնության մեքենայի 53-ամյա բուժքույրը և 63-ամյա հիվանդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.55-ին, Երևան-Սևան ճանապարհի 10,5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: