1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

02.11.2017 16:54 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.30-ին, «ՋԻՊ» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի հետևանքով 72-ամյա մի կին հետ է դարձել և վրաերթի ենթարկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.45-ին, Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-31105» և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հյունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.20-ին, Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հագեր» մակնիշի ավտոբուս և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա:
«ԿԻԱ»-ի վարորդը նոյեմբերի 1-ին, ժամը 5.00-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 183 հասցեի մոտ բախվել է կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի և բետոնե պատի:
«Նիսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը, նրա 2 ուղևորները և «ՎԱԶ-2115»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 33-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 14.05-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի տներից մեկի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան տեղից ինքնաբերաբար շարժվել և բախվել պատին, ինչի հետևանքով 36-ամյա մի տղամարդ մնացել է պատի և ավտոմեքենայի արանքում ու մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 91-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: