1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

03.05.2022 11:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 2-ին, ժամը 08.11-ին, Երևանի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 18.00-ին, Երևանի Դեմիրճյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 20.40-ին, Երևանի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Շահումյան 18-րդ փողոցում «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 1-ին, ժամը 22.55-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 4-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 2-ին հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև «Օպելի» 30-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 09.25-ին, Երևանի Բադալ Մուրադյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները և «Ռենոյի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 36-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նախոդ օրը հողամասում ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 15.30-ի սահմաններում, նրա վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Վանանդ-Բագարան ճանապարհի դաշտամիջյան հատվածում կողաշրջվել է: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 40-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց հացատան տանիքից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է ժամը 17.30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ճանապարհին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 11.45-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը և «ՎԱԶ 21099»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և հայտնվել դաշտում. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 120-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: